Porsche Taycan էլեկտրամեքենան կստանա 600 ձիաուժ

Porsche մեքենաշինական ընկերությունը բացահայտել է իր ապագա էլեկտրամեքենայի մի շարք տեխնիկական բնութագրեր։Մոդելը ստացել է  Taycan  անվանումը։ Այն ամբողջապես էլեկտրական է լինելու և դասվելու է բիզնես մեքենաներ շարքին։

Մեքենայի ուժային մասը իրար հետ սինքրոնացվող երկու շարժիչից է բաղկացած։ Դրանց համագումարը 600 ձիաուժ է։ 15 րոպեների ընթացքում մարտկոցը կարող է լիցքավորվել 80%–ով։ Մեկ լիցքավորմամբ կարելի է անցնել 400 կմ տարածք։

100կմ/ժ արագություն մեքենան զարգացնում է 3,5 վայրկյանի ընթացքում։ Իսկ 200 կմ/ժ արագություն մեքենան զարգացնում է 12 վրկ–ի ընթացքում։

Porsche Taycan –ը շուկայում կհայտնվի հաջորդ տարի։