Աշնան սկզբին` Apple–ի պաշտոնական շնորհանդեսին քիչ ժամանակ է մնացել և Cnet պարբերականը կարծում է, որ iPhone 2018 եռյակը կցուցադրեն սեպտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում։
Այսպիսի ենթադրություն պարբերականը արել է` հաշվի առնելով անցյալ տարիների շնորհանդեսները։ 2012–ից սկսած Apple–ը իր շնորհանդեսները անց է կացնում սեպտեմբերի երկրորդ շաբաթվա կա՛մ երեքշաբի, կա՛մ չորեշքաբթի օրերին։
Դրա համար հավանական է, որ նոր iPhone–ները կներկայացվեն կա՛մ սեպտեմբերի 11–ին, կա՛մ` 12–ին։ Եթե այս հաշվարկները ճշմարտացի են, ապա կարելի է ենթադրել, որ նորույթները շուկայում կհայտնվեն սեպտեմբերի 21–ին։
Ավելի ստույգ ու պաշտոնական տեղեկատվություն կհայտնվի օգոսոտսի վերջին։