Apple–ի կապիտալիցազիան գերազանցել է 1 տրիլիոնը. Թիմ Քուկը շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին

Օգոստոսի 2–ին  Apple դարձել է ամերիկյան առաջին ընկերությունը, որի կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։

Այս մասին հաղորդում է  Reuters գործակալությունը։ Այս առիթով ընկերության ղեկավար Թիմ Քուկը շնորհակալական բացիկներ է ուղարկել իր 120 հազար աշախատակիցներին։ Apple-ի ղեկավարը նշել է, որ շուկայական արժեքի ռեկորդային գինը ընկերության համար մեծ ձեռքբերում է։

«Այսօր  Apple–ը պատմական ժամանակաշրջան է ապրում։ Մեկ բաժնետոմսի արժեքը բոլոր գործարքների վերջում 207,39 դոլար էր։ Չնայած մենք շատ ենք հպարտանում այս ձեռքբերումով, բայց սա այն բացարձակ սանդղակը չէ։ Ֆինանսական ներկայիս դրությունը մեր ինովացիաների արդյունքն է։ Մեր արտադրանքն ու օգտատերերը մեզ համար առաջնային արժեք են»,– նշել է ընկերության ներկայացուցիչը։