Коммерсантъ–ի փոխանցմամբ, Роскомнадзор–ը Telegram–ից հետո թիրախավորել է Facebook–ին։ Պետական մարմինը կասկածում է ըկերությանը տվյալների արտահոսքի մեջ։
Պարբերականի տվյալներով, կարգավորող մարմինը ադմինիստրատորներից պահանջել է հատուկ փաստաթղթեր ներկայացնել, որոնք կփաստեն օգտատերերի տվյալների օգտագործման չափը, ձևը և այլ մանրամասներ։
Ավելի պարզ ասած` Facebook–ը պետք է ապացուցի, որ Apple, Samsung, Microsoft և այլն ընկերություննները Մարկ Ցուկերբերգի հետ պայամանգիր են կնքել և թույլատրել վերցնել օգտատերերի տվյալները գաջեթներից։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Facebook–ը ակտիվորեն ցանկանում է հետ բերել իր երբեմնի լավ համբավը։ Ինչպես հայտնում է Коммерсантъ–ը, ընկերության ներկայացուցիչները դեռ չեն արձագանքել Роскомнадзор–ի պահանջին։