Apple Music–ում ամենօրյա փլեյլիստ է հայտնվել

Apple–ը երաժշտությամբ կիսվելու նոր ձևաչափ է առաջարկում իր ընկերներին։ Հիմա արդեն Apple Music–ում հնարավոր է առանձին փլեյլիստում լսել նաև ընկերների առաջարկած երաժշտությունը։

Հավելվածն ինքնաբերաբար հավաքում է 25 աենահայտնի կատարումներն ու առաջարկում օգտատերերին։ Փլեյլիստը թարմացվում է շաբաթը մեկ անգամ։ Մինչ այս ծառայությունում գործում էր հատուկ` «այն, ինչ լսում են ձեր ընկերները» բաժին, հիմա այդ բաժնի բոլոր կատարումները կլինեն եկ վայրում։

Ընկերներ ավելացնել ու նրանց փլեյլիստը լսել կհաջողվի միայն մի խուբ մարդկանց` գործառույթը ոչ բոլոր երկրներում է հասանելի։