Disney-ը օնլայն կինոթատրոն է ստեղծում. Marvel–ը և Star Wars–ը կցուցադրվի միայն այնտեղ

Star Wars և Marvel  ֆիլմերը ցուցադրությունից հետո հասանելի են լինելու բացառապես Disney –ի օնլայն կինոթատրոնում։ Ընկերությունը պատրաստվում է այն ստեղծել մոտ ժամանակներս։ Օնլայն կինոթատրոնը կստանա DisneyFlix անվանումը։

Այս մասին հայտոնւմ է The New York Times–ը։ Մինչ այս Disney–ի ֆիլմերի ցուցադրության իրավունք ստացել է Netflix–ը։  Disney–ի օնլայն կինոսրահը չի ունենալու տարիքային սահմանափակում, այն լինելու է բացառապես ընտանեկան` 18+ բովանդակությամբ ֆիլմեր չեն լինի։