Google Pixel 3 XL-ի տուփի մեջ կլինեն նաև ականջակալներ

Համացանցում արդեն պտտվում են  Google Pixel 3 XL-ի լուսանկարները: Նոր լուսանկարները տարբերվում են նախորդներից, քանի որ պատկերում երևում է ոչ միայն նոր գաջեթը, այլ նաև ապագա գաջեթի տուփը: Այստեղ նաև երևում է տուփի պարունակությունը:

Ամենայն հավանականությամբ, Google-ը սմարթֆոնի տուփի մեջ կավելացնի նաև ականջակալներ:

Քանի որ  Google-ը դեռ Pixel 2-ի ժամանակ էր  հրաժարվել 3,5 մմ  անցքից, ամենայն  հավանականությամբ նորույթները կունենան   USB-C բնիկ:

Բացի ականջակալներից նորույթում կհայտնվեն նաև տարատեսակ միակցիչներ և այլ աքսեսուարներ:

Google Pixel 3 XL-ը կստանա  Android 9 օպերացիոն համակարգ: Թե, երբ այն կթողարկվի, դեռ հայտնի չէ: