Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 11)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Learn Spanish – MosaLingua

Գինը՝ 4.99$ – անվճար

Սովորեք իսպաներեն այս հավելվածի միջոցով։ Հավելվածն իր մեջ ներառում է 13 տարբեր ոլորտներ, 3000 ֆլեշ քարտ և բազմաթիվ բառեր ու բառակապակցություններ։

RAL color chart

Գինը՝ 2.99$ – անվճար

Գիտիր սենյակիդ համապատասխան գույներն հենց այս հավելվածի օգնությամբ։ Ամեն գույնն իր մեջ ներառում է RGB, HEX և CMYK ։ Այստեղ կարող եք նաև ունենալ նախընտրելի երանգներն ու պահպանել դրանք։