Apple–ը նոր տեխնոլոգիա է ստեղծում

Apple-ը ներկա պահին աշխատում է հատուկ չիպի ստեղծման ուղղությամբ, որը թույլ կտա հետևել օգտատիրոջ առողջությանը։

Օգոստոսի 1–ին տարածած հայտարարության մեջ  Apple-ը նշել է, որ ընկերություն ինժեներ է փնտրում, որը կկարողանա մշակել առողջության հետ սերտ կապ ունեցող տվիչներ և ֆիթնես ցուցիչներ։ Հայտարարությունից պարզ է դառնում, որ խոսքը օպտիկական տվիչների մասին է։

Նմանատիպ սենսորներ արդեն իսկ տեղակայված են Apple–ի գաջեթներում, դրանք չափում են սրտի աշխատանքը և այլն։ Նման չիպերի արտադրությունը ավելի էֆեկտիվ կդարձնի գաջեթները և կնպաստի շուկայում ոչ օրիգինալ ապրանքների կրճատմանը։