Volkswagen-ի Design բաժինը հայտարարել է, որ զբաղվում է դիզայնի թվային տրանսֆորմացիայով։ Ներկայումս մեքենայի բոլոր մասերի նախագիծը կատարվում է թվային տարբերակով։
Խոսքը նաև վիրտուալ և համալրված իրականություններով հագեցած տարրեր ստեղծելու մասին է։ Օրինակ` Volkswagen–ի մասնագետները հատուկ ակնոցներ են կրում, որը թույլ է տալիս տարբեր երկրներում գտնվող աշխատակիցներին աշխատել մեկ ընդհանուր տեխնոլոգայի շուրջ։
Վիրտուալ մոդելավորման շնորհիվ աճում է արտադրության էֆեկտիվությունը և բավական նվազեցնում նյութերի վրա ծախսվող գումարը։