Google–ը հաստատել է. ընկերությունը հետևում է օգտատերերին անգամ անջատված գելոկացիայով

Google–ի ներկայացուցիչները հայտարարել են, որ անգամ գեոլոկացիոն տվյալների անջատված լինելու դեպքում ընկերությունը հետևել է օգտատերի գտնվելու վայրին, բայց որոշակի դեպքերում։

Ավելի վաղ ընկերութունը հայտարարել  էր, որ այս գործառույթն անջատելու դեպքում  չի պահպանվի տեղաշարժման տվյալները։ Բայց վերջերս պարզ է դարձել, որ ընկերությունը շարունակում է հետևել օգտատերերին։

Բացի այդ՝ Google-ում խոստովանել են, որ գտնվելու վայրի մասին որոշ տվյալներ կարող են պահպանվել այլ ծառայություններում ակտիվության դեպքում, օրինակ՝ Search կամ Maps բաժիններում։