Կանացի հագուստի գրպանները փոքր են iPhone X–ի համար

Փորձագետները հետազոտություն են անցկացրել, ըստ որի պարզել են, որ կանացի տաբատների գրպանները բավական փոքր են iPhone X–ի համար։ Փորձագետներն ուսումնասիրել են ավելի քան 20 մոդելի ջինսե տաբատ և պարզել, որ կանացի հագուստի գրպաններն միջինում ավելի փոքր են, քան տղամարդկանցը։

iPhone X–ը բավական դժվարությամբ է տեղավորվում 40% դեպքում։ Samsung Galaxy S9–ը օրինակ տեղավորվում է մոտ  20% մոդելների դիմային գրպաններում։ Փորձագետները մտահոգություն են հայտնել, որ նման մոդելավորման պատճառով կանայք հավելյալ գումար են ծախսում և գաջեթները պահելու համար նոր աքսեսուարներ ձեռք բերում, իսկ ավելի հաճախ նրանք սմարթֆոնը տեղադրում են հետևի գրպանում,որի դեպքում գաջեթը կոտրել կամ կորցնելն առավել քան հավանական է։