Xiaomi–ն օգոստոսի 22–ին կներկայացնի իր նոր սմարթֆոնը և բրենդը` Pocophone F1–ը։ Այս քայլը թույլ կտա ընկերությանը մրցակցել Huawei–ի, Honor–ի և OnePlus–ի հետ։
Pocophone F1–ի նախնակապ պատկերները հայընվել են Android Authority–ի խմբագրության ձեռքում և խմբագրությունը որոշ մանրամասներ է ներկայացրել։ Սմարթֆոնը կունենա 5,99 դյույմանոց դիսփլեյ, 20 մպ հզորութամբ տեսախցիկ և դեմքի սքանավորման տեխնոլոգիա։
Որպես պրոցեսոր տեղադրվախ է Snapdragon 845–ը։ Օպերատիվ հիշողությունը 6 գբ է, իսկ ներկառուցվածը` 64։ Ունի MicroSD–ի և Quick Charge 4.0–ի հնարավորություն։ Գաջեթը ստացել է նաև երկակի հիմնական տեսախցիկ` 12+5 մպ հզորությամբ։
Աշխատելու է Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով։