Նորացված App Store–ը iOS –ի ամենահաջողված փոփոխությունն է

iOS 11–ում Apple–ը ներկայցրեց App Store–ի թարմացված տարբերակը և մոտավորապես 1 տարի անց կարելի է հստակ ասել, որ այդ փոփոխությունը ամենակարևոր և օգտակար փոփոխություններից մեկն է եղել Apple–ի պատմության մեջ։

Հավելվածների օնլայն խանութները առավել մասսայական էին 2008–2013 թվականներին։ Հենց այս ժամանակահատվածում էր, որ օնլայն խանութներում հայտնվեցին այն հավելվածներն, որոնք առավել կիրառելի են բրենդի սիրահարների կողմից։  2013–ից սկսած   App Store–ն այդքան էլ հետաքրքիր միջավայր չէր այֆոնիստների համար` գլխավոր էջը թարմացվում էր շաբաթը մեկ անգամ, իսկ նոր հավելվածների մասին օգտատերերն իմանում էին միմյանցից։ Խնդիրն, իհարկե, ամենալավը հասկանում էին Apple–ում, այդ իսկ պատճառով սկսեցին գործել։

Հասկանալով, որ ավելի լավ է օգտատերերին հավելվածների մասին պատմել հենց այնտեղ, որտեղ դրանք տեղակայված են` Apple–ը սկսեց խմբագիրներ վարձել, որոնք պետք է նաև նկարագրության մաս ավելացնեին տվյալ հավելվածին։

Սպասված թարմացումը, որը գոհացրեց բոլորին եկավ iOS 11–ի հետ։ Հիմա App Store–ում կարելի է նաև կարդալ ծրագրավորողների հետ հարցազրույցներ և այլն։

Apptopia–ի տվյալների համաձայն, «օրվա խաղերը» և «օրվա հավելվածը» բաժինները ներբեռնումների քանակն ավելացրել են մոտ 792 տկոսով։ Իսկ այս տարվանից սկսած էլ Apple–ն իր օնլայն խանութի վաճառքից մոտ 7 տոկոսը վճարում է որոշ կայքերին, որտեղ տեղադրում է ուղիղ հղումներ։