Startup Wise Guys IT ընկերության գործադիր տնօրեն Քրիստոբալ Ալոնսոն կժամանի Հայաստան

Եվրոպական հայտնի Startup Wise Guys IT ընկերության գործադիր տնօրեն Քրիստոբալ Ալոնսոն մեկ օրով –ժամանում է Հայաստան՝ ընտրելու հայկական լավագույն B2B ստարտափներին:

Իսպանացի ներդրող-փորձագետն Ուկրաինայից անմիջապես հետո կհյուրընկալվի Երևանում:

Միջոցառման նպատակն է՝ գտնել կենսունակ ստարտափներ՝ աքսելերատորի առաջիկա ծրագրին մասնակցելու համար, լավագույնի մրցանակը 30.000 եվրո է: