Lego ընկերությունը ստեղծել է Bugatti Chiron–ի իրական տարբերակը, բայց լեգոյի մասնիկներից։ Մեքենան հնարավոր է նաև վարել։ Մոդելի ստեղծման համար պահանջվել է Lego Technic շարքից ավելի քան 1 մլն լեգո և 13 ժամ անդադար աշխատանք։
Մեքենան ունի Bugatti–ի ֆիրմային անիվներ, իսկ ահա շարժիչը հավաքված է Lego–ի 2304 փոքրիկ շարժիչներից։ Շարժիչի հզորությունը 5,3 ձիաուժ է։ Թեստավորման ժամանակ էլ մեքենան զարգացրել է 20 կմ/ժ արագություն։ Մեքենան ունի նաև աշխատող արագաչափ և ղեկավարման համակարգ, որի միջոցով կարելի է միացնել լուսարձակները։ Այս ամենն էլ, իհարկե, պատրաստված է լեգոներից։
Նման մեքենա ստեղծելու համար անհրաժեշտ կլինի գնել մոտ 70 հազար դոլարի լեգո խաղալիքներ։