iPad
Այո, աշխարհի ամենահայտնի պլանշետ ընդամենը 8 տարեկան է։ Դեռ այն ժամանակ Սթիվ Ջոբսը iPad–ն անվանել էր ընթերցանության և վեբ սերֆինգի համար լավագույն սարթավորումը։ iPad–ի բազային մոդելն այն ժամանակ վաճառում էին 499 դոլարով։
8 տարի անց պլանշետը վերածվել է բազմաֆունկցիոնալ համակարգչի։ Չնայած, այն վաճառվում է ավելի ցածր գնով` 329 դոլարով։
Google Chrome
Google–ն իր ֆիրմային բրաուզերը ներկայացրեց 2008–ի սեպտեմբերի 1–ին։
Oculus
2008 թվականին վիրտուալ իրականությունը և դրա համար նախատեսված ակնոցները գիտաֆանտաստիկ գրականության մաս էին թվում։ Հիմա, յուրաքանչյուր ցանկացող կարող է ձեռք բերել վիրտուալ իրականության համար նախատեսված ակնոցները։
Airbnb
Մոտ օրերս այս պորտալը կբոլորի իր 10–ամյակը։ 10 տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ առանց այցելելու կամ հեռախոսաանգի կարելի է բնակարան վարձել։ Ներկայումս կարելի է դա անել երկու քլիքի միջոցով ու մինիմալ գումարով։
Spotify (Apple Music)
Չնայած սթրիմինգային ծառայություններն իրենց ուղին սկսել են 2007 թվականից, բայց իրական հաջողությունը այս ուղղության համար վրա հասավ մեկ տարի ուշ։