Sony–ն ստեղծել է ամենամուր SD քարտերը

Sony –ն ներկայացրել է պատմության մեջ ամենահզոր SD քարտերը։ Ընկերությունը վստահ է` իր քարտերը կծառայեն երկար և նպատակին։

Նորույթները պատրաստված են հատուկ տեխնոլոգիայով, որի շնորհիվ ունեն զարգացած «դիմադրողականություն»` չեն ճկվում, ծալվում։ Քարտերն անգամ կարող են 72 ժամ  գտնվել 5 մետր խորությամբ ջրի մեջ և այնտեղից դուրս գալ անվնաս։ Այս դեպքում դրանց վրա անգամ կպահպանվի նախկինում ձայնագրված տեղեկատվությունը։

Քարտը պաշտպանված է փոշուց, կարող է դիմանալ 28–85 աստիճան տաքությանը։  Քարտերն ունեն 32, 64, 128 գբ ծավալով հիշողություն։