Բեռլինում ընթացող IFA 2018–ի շրջանակում ZTE ընկերությունը ներկայացրել է իր նոր սմարթֆոնները` Axon 9 Pro–ն։
Նորույթը ստացել է 6,2 դույմանոց AMOLED էկրան` վերևի հատվածում կտրվածքով։ Գաջեթն ունի Snapdragon 845 պրոցեսոր, 6 գբ օպերատիվ ևւ 128 գբ հիշողություն։ Բացի այդ կա նաև անլար լիցքավորման հնարավորություն։ Թրենդներին համապատասխան գաջեթն ունի հիմնական երկակի տեսախցիկ` 12+20 մգ հզորությամբ ։ Դիմային տեսախցիկը նույնպեզ հզոր է` 20 մգ։ Սմարթֆոնն աշխատում է Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով։ Գաջեթն արժի մոտ 800 դոլար։