Apple Maps-ը վիրտուալ իրականության հնարավորություն կունենա

Այն փաստը, որ խնձորային տիրույթը ավելի ու ավելի շատ է AR և  VR տեխնոլոգիաների մասնագետներ վարձում, թույլ է տալիս մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ վեկտորներով է պատրաստվում առաջ շարժվել ընկերությունը:

Վերջին մի քանի տարիների ընթացքում վիրտուալ իրականության հանդեպ սերը աճել է և ընկերությունը որոշել է այն  ներդնել նաև քարտեզային ծառայության մեջ:

Thinknum-ում ընկերությունը ուսումնասիրել է Կուպերտինոյի ամենահայտնի ընկերության ազատ հաստիքները և մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ սպասել ընկերությունից: Օրինակ՝ Apple Maps ծրագրի համար անհրաժեշտ հաստիքում նշվում է, որ ընկերությունը պատրաստվում է ավարտին հասցնել այդ ծառայությունը նոր տեխնոլոգիաների միջոցով, ինչպիսին է օրինակ՝ LIDAR-ը և լրացված իրականությունը: Մասնագետները միանգամից փորձել են պատկերացնել, թե ինչ տեսք կունենա  AR  տեխնոլոգիայով հագեցած քարտեզը: