Հայաստանցի երեխաները գործնականում դադարել են այցելել ալկոհոլի, ծխախոտի և թմրանյութերի հետ կապված վեբ-ռեսուրսներ

Հայաստանցի պատանի այն օգտատերերի բաժինը, որոնք 2018 թվականի ամռանն այցելել են ծրագրային ապահովում, տեսանյութեր և երաժշտություն ներկայացնող կայքեր, կազմել է մոտ 42%։ Բացի այդ, երեխաները սկսել են ավելի շատ հետաքրքրվել առցանց-գնումներով։ Այդ ժամանակաշրջանում էլեկտրոնային առևտրի կայքեր այցելած հայաստանցի երեխաների բաժինը կազմել է 11%։

Ինչ վերաբերում է անցանկալի բովանդակությանը, ապա, «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով, դպրոցականները գործնականում դադարել են այցելել ալկոհոլի, ծխախոտի և թմրանյութերի հետ կապված վեբ-ռեսուրսներ։ Հայաստանցի երեխաների բաժինը, որոնք այցելել են նման բովանդակություն պարունակող կայքեր, 1%-ից էլ փոքր է եղել։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալների համաձայն՝ աշխարհում* երեխաներն այս ամառ ավելի շատ նախապատվություն են տվել տեսաբովանդակությանը և երաժշտությանը, քան, օրինակ, սոցիալական ցանցերում շփմանը։ Ընդ որում, ամենամեծ ժողովրդականություն վայելող հարթակներ են եղել YouTube-ը և Facebook-ը։

Ամառային ամիսներին հետաքրքրություն են առաջացրել Netflix, Spotify, Soundcloud և iTunes հարթակները։ Տարիքով ավելի փոքր երեխաները, որպես կանոն, ընտրել են Nickelodeon, Cartoon Network և Disney Channel ալիքները, ինչպես նաև դիտել են Սպանչ Բոբի (SpongeBob SquarePants) մասին մուլֆիլմերը։

Արդեն տարիներ շարունակ աճող սերնդի շրջանում աշխարհում առավել տարածված երաժշտական ուղղություն է մնում ռեփը. մասնավորապես, դպրոցականները որոնել են տեղեկատվություն XXXTentacion-ի մասին և լսել նրա կատարումներն ավելի հաճախ, քան այլ կատարողների երաժշտությունը։

«Վիճակագրությունը ցույց է տվել, որ ամբողջ աշխարհում ժամանակակից երեխաների և դեռահասների հետաքրքրությունները փոփոխվում են. օրինակ՝ ամռանը նրանք սկսել են ավելի քիչ ուշադրություն դարձնել համակարգչային խաղերին նվիրված կայքերին։ Սակայն, ինչպես էլ փոփոխվեն երեխաների հետաքրքրությունները, հարկ է, որ ծնողները մշտապես հիշեն նրանց անվտանգության և անցանկալի բովանդակության մասին, որը շատ է համացանցում։ Այս դեպքում շատ տհաճություններից կօգնի խուսափել ընտանիքում վստահելի հարաբերությունների հաստատումը, իսկ տեխնոլոգիական տեսանկյունից մեծահասակների օգնականը կարող են դառնալ  մանուկների առցանց-անվտանգության համար նախատեսված ծրագրերը»,- նշել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի բովանդակության վերլուծության փորձագետ Աննա Լարկինան։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն  Հայաստանի գործընկերների հետ 2017 թվականին ձեռնարկել է թվային միջավայրում հայաստանցի երեխաների պաշտպանության որոշակի քայլեր։ Այսպես, փետրվարին կայացել է ընկերության ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են իրականացնել «Անվտանգ երեխա» ծրագիրը։ Այն աջակցում է էլեկտրոնային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը, համացանցից անվտանգ օգտվելու երեխաների և ծնողների հմտությունների զարգացմանը, ինչպես նաև էլեկտրոնային միջավայրում անվտանգության կանոնների մասին իրազեկության բարձրացմանը։

Արդեն մարտին «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, Արման Թաթոյանը և Լևոն Մկրտչյանը Երևանում ստորագրեցին Կրթության ոլորտում տեղեկատվական անվտանգության համագործակցության և համացանցում երեխաների տեղեկատվական անվտանգության մասին հուշագիր:

Իսկ հոկտեմբերին «Կասպերսկի Լաբորատորիա»-ն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՀՀ ՄԻՊ) աշխատակազմը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF) անցկացրին «Երեխայի իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում» սեմինարը, որի ժամանակ կայացավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված կայքի շնորհանդեսը։ Սեմինարին մասնակցել է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող  պետական մարմինների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների 54 ներկայացուցիչ։ Միջոցառմանը նաև ներկայացվել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի թեմատիկ հրատարակությունների՝ «Գոյատևել թվային աշխարհում» և «ՏՏ անվտանգությունը «թեյնիկների» համար» գրքույկների հայերեն թարգմանությունները։ Դրանք տեղադրված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված կայքում, ինչպես նաև «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»-ի «Հայկական կրթական միջավայր» պորտալի «Պաշարների շտեմարան»-ի «Կիբեռանվտանգություն» բաժնում, որը հատուկ ստեղծվեց այդ գրքույկների համար։

Kaspersky Total Security և Kaspersky Internet Security լուծումներն ունեն «Ծնողի հսկողություն» մոդուլ, որը կոչված է մեծահասակներին օգնել իրենց երեխաներին կիբեռսպառնալիքներից պաշտպանելու գործում. այն, մասնավորապես, արգելափակում է անցանկալի բովանդակություն պարունակող կայքերը և հավելվածները։ Իսկ Kaspersky Safe Kids լուծումն, իր հերթին, ծնողներին թույլ է տալիս նաև տեղեկանալ սոցիալական ցանցերում երեխայի հրապարակումների և նրա ընկերների ցանկի փոփոխությունների մասին ու իմանալ նրա գտնվելու վայրն իրական ժամանակի ռեժիմում։

Այս ամառ համացանցում երեխաների ակտիվության մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝https://securelist.ru/kids-summer-threats/91210/։

* Տվյալները 2018թ. հունիսից մինչև օգոստոսի կեսերն ստացվել են անհատական համակարգիչներից,  Mac, Android և iOS սարքերից որոնողական հարցումների և անհատական համակարգիչներից ու Mac սարքերից վեբ-կայքերի այցելությունների անանուն վիճակագրության հիման վրա՝  «Կասպեսրսկի Լաբորատորիա»-ի լուծումների օգնությամբ։