Ինչպե՞ս կարող է նավթն ավելի մատչելի լինել, քան ինտերնետ կապը։ Կարող է, եթե խոսքը Արաբական Միացյալ Էմիրությունների մասին է։
Երկիրը հիմնադրվել է 1972 թվականին, այն իր մեջ ներառում է 7 էմիրություններ: Երկրի հիմնական եկամուտը ապահովում է զբոսաշրջությունը, իսկ ահա նավթի արտահանումն ու վաճառքը կազմում են միայն 10 տոկոսը։ Մայրաաղաքը Աբու Դաբին է, իսկ մեծությամբ երիրորդը` Դուբայը։
Որպես զբոսաշրջիկ այստեղ հայտնված մարդկանց համար կապի հետ խնդիրներ չկան` ամեն տեղ հասանելի է անվճար Wi Fi։ Այլ հարց է հեռահաղորդակցության ծառայությունները։ Դրանք այստեղ բավական թանկ հաճույք են։ Խնդիրը մեկն է` մոբայլ ծառայությունների պլատֆորմն այստեղ մոնոպոլիա է։ Չնայած գործնականում կա երկու օպերատոր` Etisalat և du ընկերութունները, միևնույնն է երկուսի ղեկավարն էլ նույն մարդիկ են։
Մոբայլ կապը
Սիմ քարտն այստեղ արժի 10 դոլարից սկսած` կապված թե ինչ համար է ցանկանում օգտատերը։ Իրականում ինչ կապված է տարատեսակ տարիֆային լուծումների հետ այստեղ ամեն ինչ բավական թանկարժեք է։ Օրինակ` 500 րոպե խոսելու համար պետք է վճարել 41 դոլար, նույնքան կարժենա նաև 6գբ ինտերնետից օգտվելը։ Այս ամենին կարելի է գումարել նաև ռոումինգի համար նախատեսված 5% հավելավճարը։
Մոբայլ ինտերնետի մասին կարելի է անգամ լռել ու մոռանալ։ Սկսենք նրանից, որ այստեղ անսահմանափակ ինտերնետ հասկացությունը գոյություն չունի։ 160 մեգաբայթ փաթեթն այստեղ արժի 6 դոլար, 1գբ` 27 դոլար։
Տան ինտերնետ կապը
Փաթեթներն իրե մեջ ներառում են տան ինտեներ կապ, հեռուստատեսություն և ֆիքսված հեռախոսակապ։ Նման կապին միանալն արժի 55 դոլար։ Ամենարագ ինտենետն այստեղ 1 վայրկյանում 10 մգ է։ Իսկ առանց սահմանափակումների ու անլիմիտ ինտերնետի սակագինը սկսում է 82 դոլարից։