Google Play-ում հայտնված Animoji–ները զայարցրել են Apple–ին

Chudo  հավելվածի հեղինակները անմիացիոն էմոձիներ են ստեղծել, որն առաջացրել է App Store-ի մոդերատորների ցասումը։ Հեղինակների  հավելվածը մշակվել է ավելի քան 2 տարի։ iOS–ը մերժել է այն ընդունել իր App Store–ում, իսկ ահա Google Play–ը գրկաբավ ընդունել է։

App Store-ում մերժումը բացատրել են նրանով, որ այն բավական նման է իրենց ֆիրմային արտադրանքին և չէր կարող տեղ գտնել Apple–ի խանութում։ Արդյունքում այն հայտնվել է Google Play-ում։ Հավելվածն առաջարկում է ավելի քան 30 կերպար։  Ստեղծված էմոջիները կարելի է ուղարկել SMS ծառայության միջոցով։

Այն նախատեսված է Galaxy S8 և S9, Huawei Mate 9 և  Mate 10, Honor Play, Google Pixel, OnePlus 5, OnePlus 6, Nokia 8 և մյուս սմարթֆոնների համար։