Ընդունվում են SAP UP մրցույթին մասնակցության հայտերը

Արդեն չորրորդ անգամ  SAP ռուսաստանյան ընկերությունը մրցույթ է կազմակերպում սոցիալ նախաձեռնողների համար։ Այս տարի մրցույթի աշխարհագրությունը ընդլայնվել է` մանսակցության հայտեր ընդունվում էն նաև Հայաստանից, Բելառուսից և Ղազախստանից։

Հիմնադրման օրվանից` 2015 թվականից, մինչ այսօր մրցույթին մասնակվել է շուրջ 1500 նախագիծ։

Մրցույթի հաղթողները կստանան դրամական պարգևներ, գրանտնետ եվրոպական կենտրոններից և նախագծերը զարգացնելու  աջակցություն։«4 տարվա ընթացքում  SAP UP –ն ավելի քան 1 տասնյակ սոցիալական ծրագրերի է  աջակցել մի քանի երկրներում։ Մենք հուսառատ ենք, որ մրցույթը Հայաստանի համար կդառնա ամենամյա, նոր հնարավարություններ կբացվեն արդեն գոյություն ունեցող ստարտափների ու նախագծերի համար, ինչպես նաև ավելի շատ ակտիվ մարդկանց ու գործարարների ուշադրության առանցքում կհայտնվի»,– նշել է Հայաստանում SAP CIS ներկայացուցիչ Իլյա Շուլիպինը։

SAP UP–ին մասնակցության հայտ կարող են ուղարկել հետևյալ ոլորտներից որևէ սոցիալական ծրագիր.

  • Էկոլոգիա
  • Տեխնոլոգիա
  • Տարածքային զարգացում
  • Մշակույթ
  • Բժշկություն
  • Սպորտ
  • Առողջ ապրելակերպ

Մրցույթի մասին ավելի շատ տեղեկատվություն կարելի է ստանալ SAP UP–ի պաշտոնական կայքում` http://www.sap-up.org ։ SAP UP մրցույթի մեկնարկը կտրվի սեպտեմբերից և կունենա մի քանի փուլ` մասնակիցների հայտագրում, նախագծերի գնահատում փորձագետների կողմից և կընտրեն եզրափակչի մասնակիցներին։ Եզրափակիչը կանցկացվի նոյեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Մոսկվայում, Ամլաթայում, Մինսկում և Երևանում։

SAP UP  ժյուրիի կազմում ընդգրկված են SAP գործընկեր ընկերությունների ներկայացուցիչները։ 2017 թվականին ավելի քան 700 սոցիալական նախագիծ հայտագրվել  են Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում անցկացվող մրցույթին։

Անցյալ տարիների մասնակիցների հարցման արդյունքում պարզվել է, որ սոցիալական ոլորտի աշխատակցիների ճնշող մեծամասնությունն ունի բարձրագույն կրթություն
(Ռուսաստան` 94%, Բելառուս և Ղազախստան` 86%)։ SAP UP տռուսաստանցի և բելառուսցի մասնակիցների 57–60 տոկոսը միջին տարիքի մարդիկ են` 30–50 տարեկան։ Պետք է նշել նաև, որ սոցիալական նախագծերի զգալի մասը կանայք են ստեղծել ու ղեկավարում։

SAP —ը կոորտորատիվ հավելվածների շուկայում գերակա դիրք ունեցող ընկերություն է, որն օգնում է այլ կազմակերպություններին արդյունավետ ղեկավարել սեփական բիզնեսը։  SAP–ն այսօր ունի ավելի քան 378 հազար հաճախորդ։ Առաջին անգամ ընկերության գրասենյակը բացվել է 1992 թվականին Մոսկվայում։

 

Ittrend.am օնլայն պարբերականը հանդիսանում է SAP UP մրցույթի ինֆորմցիոն հովանավոր

Հեղինակ` Սյուզան Թոսունյան