Apple-ը բանակցություններ է վարում ԱՄՆ մի քանի խոշոր լրատվական կազմակերպությունների հետ համագործակցելու վերաբերյալ։
Ամենայն հավանականությամբ խնձորային լրահոս ծառայությունից օգտվողները շուտով հմարավորություն կունենան բաժանորդագրվել ու կարդալ New York Times, Wall Street Journal և Washington Post պարբերականների հոդվածները։ Նման ձևով ընկերությունը ցանկանում է հետաքրքիր դարձենլ իր լրատվական կոնտենտը և ավելի մեծ թվով բաժանորդագրություններ ձեռք բերել։
Այս բաժինները ընդգրկվելու են Texture ծառայության մեջ, որն իրենից ամսագրերի, պարբերականների հավաքածու է ներկայացնում` հասանելի ամսեկան 10 դոլար վճարի դիմաց։