Vivo ընկերությունը պաշտոնապես հայտարարել է V11 և V11i մոդելների վաճառքի մասին:
Երկու նորույթն էլ ստացել են Halo FullView, կորացած ծայրերով 3D էկրաններ: Vivo V11 ֆլագման սմարթֆոնը V շարքի առաջին գաջեթն է, որ ստացել է մատմահետքի սքաներ, որը տեղակայված է — 6,41 դյույմանոց Super AMOLED էկրանում: Սմարթֆոնը նաև ստացել է դեմքի սկանավորման համակարգ: Համակարգը իդեալական աշխատում է նաև մութ ժամանակ:
Vivo V11-ն ունի Snapdragon 660 պրոցեսոր, 6 գբ օպերատիվ և 128 ներկառուցված հիշողություն: Մոդելն ունի երկակի հիմնական տեսախցիկ՝ 12+5 մպ հզորությամբ և դիմային մեկ տեսախցիկ՝ 25 մպ հզորությամբ: Vivo V11i ունի առանց շրջանակի Halo FullView դիսփլեյ՝ 6,3 դյույմ անկյունաչափով:
Սմարթֆոնը զինված է MediaTek Helio P60 պրոցեսորևով, ունի 4 գբ օպերատիվ և 128 գբ ներկառուցված հիշողություն, նաև microSD հիշողության քարտի հնարավորություն: Կրկին ստացել է երկակի ՝ 16+5 մպ հիմնական և 25 մպ դիմային տեսախցիկներ:
Երկու սմարթֆոնն էլ աշխատում են Android 8.1 օպերացիոն համակարգով: