Vivo -ն հայտարարել է իր նոր V11 սմարթֆոնի թողարկման մասին։ Նորույթը էկրանի վերին հատվածում կաթիլի նման կտրվածք է ստացել, որտեղ տեղադրված է դիմային տեսախցիկը։
Ընկերությունն այս նորութը անվանել է Halo Fullview Display։
Vivo V11 սմարթֆոնի մյուս առանձնահատկությունը դիսփլեյում տեղակայված մատնահետքի սքաներն է։ Նոր սքաները մի փոքր ավելի դանդաղ է աշխատում, քան սովորական տարբերակը։ Բայց այն ավելի պրակտիկ է, քան սմարթֆոնի հետևի հատվածում տեղակայված սենսորը։ Գաջեթը ստացել է OLED էկրան, որը գրեթե անշրջանակ է։
V11–ը թողարկվել է երկու գունային լուծումով` «աստղային գիշեր » և «մշուշոտ համաձուլվածք»։ Բացասական կողմերից պլսատմասայե կորպուսն է, որը սմարթֆոնին էժանագին տեսք է հաղորդումԼ
Vivo V11–ի տեխնիկական բնութագիրը
- Պրոցեսորը Snapdragon 660
- 6.41 դյույմ Super AMOLED էկրան
- 6գբ օզու
- 128գբ ներքին հիշողություն
- 25 մպ սելֆի տեսախցիկ
- 12+ 5 մպ երկակի հիմնական տեսախցիկ
- Android 8.1 բազայով Funtouch OS 4.5 օպերացիոն համակարգ
- Micro-USB–ի միջոցով արագ լիցքավորում
Սմարթֆոնների առաջին խմբաքանակը հայտնվելու է Թայլանդում և Հնդկաստանում։ Իսկ գնի մասին տեղեկություն դեռ չկա։