Youtube–ում հնարավոր չի լինի բաց թողնել գովազդը

Creator Insider–ն իր YouTube –յան ալիքում կարևոր նորություն է հայտնել։ Ի դեպ, նորությունն իսկապես վատն է նրանց համար, ովքեր զայրանում են հոլովակների վրա հայտնվող գովազդից։ Շուտով Youtube–ում կանհետանա գովազդը բաց թողնելու հնարավորությունը։

Առաջ չանջատվող գովազդ կարող էին տեղադրել միայն YouTube Partners ալիքները։ Սա, իհարկե, կոնտենտ ստեղծողների համար մեծ բոնուս է, քանի որ այսպես նրանք կստեղծեն մեծ կապիտալ։

Ներկայումս Youtube–ում հնարավոր է գովազդային հոլովակները բաց թողնել 5 վայրկյանից հետո, բայց նոր օրենքների համաձայն այս ժամանակահատվածը կարող է աճել մինչև 15 վրկ, իսկ  եվրոպական երկներում մինչև` 20։

Չանջատվող գովազդը կհայտնվի բոլորի մոտ անխտիր և այն անջատել կարգավորումներից չի հաջողվի։