Huawei–ը կներկայացնի երիտասարդական սմարթֆոն

Huawei  ընկերությունը պաշտոնապես թողարկել է իր նոր երիտասարդական սմարթոնը` Y9 (2019)–ը։

Նորույթը հագեցած է գեղեցիկ և համարձակ գունային լուծումներով, որի պատճառով էլ գաջեթը համարվում է երիտասարդական։ Իսկ գործնականորեն սա Mate 20 Lite–ի պարզեցված տարբերակն է, որը ունի Kirin 710 ֆիրմային պրոցեսոր, երկակի տեսախցիկ և սև եզրերով էկրան։ Բացի այդ սմարթֆոնի իր գործառույթներով կարող է գրավել երիտասարդների ուշադրությունը։

Y9–ը ստացել է կատարելագործված 6,5 դյույմանող էկրան,  Kirin 710 պրոցեսոր և 4/64 գբ կամ 6/128 գբ հիշողությամբ տարբերակներ։ Սարքն աշխատում է  Android 8.1 Oreo  օպերացիոն համակարգով։ Գաջեթն ունի երկու երկակի տեսախցիկ` հիմնականը 16+2 մգ մոդուլներով, իսկ դիմայինը` 13+2 տարբերակով։