Google Maps-ում հնարավոր է այսուհետ Ռուսաստանում հետևել ավտոբուսներին և տրոլեյբուսներին իրական ժամանակում

Google-ի մշակողների թիմը Google Maps-ի համար խոշոր թարմացում են թողարկել, որտեղ ներառել են կարևոր տեղեկատվություն խցանումների, ավտոբուսների և տրոլեյբուսների ժամանումներին և այս ամենը՝ իրական ժամանակում:

Նոր գործառույթը նախատեսված է այն օգտատերերի համար, ովքեր համադրում են ավտոմեքենայով և ավտոբուսով երթևեկելը: Նորույթը հասանելի է դեռևս Ռուսաստանի 13 քաղաքում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Չելյաբինսկում, Եկատերինբուրգում, Կալինինգրադում, Վորոնեժում, Կազանում, Պերմում, Սամարայում, Օմսկում և այլ քաղաքներում: Բացի այդ հայտնվել է  Spotify-ի, Apple Music-ի  և Google Play Music-ի հետ սինքրոնացման հնարավորություն՝ երաժշտություն կարելի է լսել նավիգացիոն համակարգն առանց անջատելու:

Նոր գործառույթները կսկսեն հայտնվել և՛ Android, և՛ iOS համակարգերում արդեն արս շաբաթվանից: