5 տեսախցիկ ունեցող Nokia 9-ի լուսանկարները տարածվել են համացանցում

Weibo սոցիալական ցանցում տարածվել են Nokia 9-ի լուսանկարները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գաջեթը կստանա 5 տեսախցիկ: Մինչ այս չնայած լուսանկարներ ևս տարածվում էին, բայց այս անգամ ինսայդերների միջոցով հնարավոր է եղել ֆիքսել ապագա գաջեթի դիմային հատվածը:

Սմարթֆոնն, ամենայն հավանականությամբ, կստանա առանց շրջանակի կորացվցած ծայրերով էկրան: Էկրանի վերին հատվածում տեղակայված է տեսախցիկներից մեկը, իսկ ստորին հատվածում տեղակայված է միկրոֆոնը, USB Type-C-ին, իսկ ահա  ականջակալի 3,5 մմ բնիկը չկա:

Բացի այդ հնարավոր է նորույթը ստանա ոչ թե Nokia 9, այլ  Nokia 10 կամ  Nokia A1 Plus անվանումը:

Սմարթֆոնը նաև ստացել է 5,9 դյույմանոց OLED էկրան,  Qualcomm Snapdragon 845 պրոցեսոր, 6 կամ  8 գբ օպերատիվ հիշողություն: Նախնական տվյալներով ԱՄՆ-ում այն կարժենա 990 դոլար: