Այսօրվանից հասանելի է դարձել Windows 10 October 2018 Update թարմացումը: Այն համակարգչում տեղադրել հնարավոր է կարգավորումների՝ «Обновление и безопасность» բաժնից: Եթե այնտեղ դեռ չկա հերթական թարմացումը, ապա պետք է սպասել ևս մի քանի օր:
Ամենասպասված թարմացումը փոխանակման հետ է կապված: Եթե դուք ունեք Windows 10-ով աշխատող մի քանի, ապա հնարավոր կլինի տեքստը կամ նկարը կրկնօրինակել այլ գաջեթներ ևս: Միակ պայմանն է, որ երկու սարքում էլ պետք է օգտագործել նույն հաշիվը:
«Твой телефон» գործառույթի շնորհիվ էլ օգտատերերը հնարավորություն կունենան իրենց Android կամ iOS գաջեթները սինքրոնացնել Windows 10-ով աշխատող համակարգչի հետ: