Տոկիոյի մետրոյում շուտով ռոբոտ աշխատակիցներ կհայտվեն` այդ թվում՝ անվտանգության ապահովման համակարգերում: Նորույթները կհայտնվեն մի քանի կայարանում միանգամցի արդեն նոյեմբերին։
Ռոբոտները կգործարկվեն առաջին հերթին երթուղիների, ելքերի դիրքերի, բուժկետերի, ոստիկանության բաժանմունքների և մի շարք այլ բաների մասին ուղևորներին տեղեկացնելու համար: Ենթադրվում է նաև կայարաններում գործարկել ինքնագնաց սարքեր, որոնք կսարքաբերվեն կասկածելի առարկաների որոնման համար և կկատարեն անվտանգության ծառայությունների աջակցման այլ գործառույթներ:
Այդ սարքերի ներդրումը, Տոկիոյի վարչակազմի մտահղացմամբ, կոչված է լրացնելու մետրոպոլիտենի համակարգում աշխատուժի աճող պակասը: Այս փորձի արդյունքներն, ինչպես նշվում է, կօգտագործվեն ռոբոտների մշակման և վերափոխման համար, որոնք շուտով գետնուղում իրապես կկիրառվեն մշտական հիման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: