BeatsX–ը դարձել է ավելի մատչելի, բայց հասանելի` երկու գունային տարբերակով

Apple –ը նվազեցրել է BeatsX ականջակալների արժեքը։ Փոխարենը ընկերությունն այն կսկսի արտադրել երկու գունային տարբերակով` սև և արծաթագույն։

Մինչ այս BeatsX–ը հասանելի էր սև, արծաթագույն, ոսկեգույն, մոխրագույն, կապույտ, սպիտակ տարբերակներով։

Աքսեսուարի գինը նվազել է  149,95–ից 119,95 դոլար։

BeatsX–ն ունի  W1 չիպ։  Ականջակալները թողարկվել էին 2017 թվականի փետրվարին։ Հնարավոր է գների անկումը պայմանավորված է նրանով, որ Apple–ը պատրաստվում է անլար ականջակալների նոր սերունդ ներկայացնել մինչև այս տարվա ավարտը։