8Fit –ը ներբեռնելով iPhone, iPad, Watch կամ iPod–ում` հնարավոր կլինի ստեծել մարզման սեփական ծրագիր։ Հավելվածում պետք է նշել սեփական բոյը, քաշը և ֆիզիկական ծանրաբեռնվածության նպատակը` քաշի ավելացում, պակասացում, մկանային համակարգի ձևավորում և այլն։
8Fit–ը ինքնաբերաբար կազմում է վարժությունների ցանկը, սննդակարգ մշակում, հաշվարկում ծախսված կալորիաները և այլն։ Հավելվածը պարբերաբար կուղարկի ծանուցումներ, թե որ մակարդակում եք գտնվում և այլն։
8Fit–ի մեկ մարզումը միջինում 9 րոպե ժամանակ է խլում։ 8Fit–ը App Store-ից կարելի է ներբեռնել անվճար, բայց մի քանի հավելյալ գործառույթների համար պետք է վճարումներ կատարել։