Ի՞նչ տվյալներ է ВКонтакте-ն փոխանցում երրորդ կողմին՝ առանց դատական թույլտվության

ВКонтакте-ի ներկայացուցիչները պատմել են, թե ինչ տվյալներ է սոցցանցը փոխանցում իրավապահ մարմիններին՝ առանց դատական որոշման:

Տվյալների պահպանման բաժնում մեծ հոդված է հայտնվել, որտեղ ներկայացվում է, թե ինչ ինֆորմացիա ունի սոցցանցն օգտատերերի մասին և ինչ է փոխանցում: Բացի այդ ներկայացված է, թե իրավապահ մարմինները ինչ ձևաչափով պետք է գործածեն դրանք:

ВКонтакте-ն նշել է նաև, որ իր իրավունքների սահմաններում սոցցանցը պարտավոր չէ զգուշացնել օգտատերերին  տվյալների փոխանցման մասին: