1986 թվականի Չեռնոբիլում հայտնի պայթյունից հետո առաջին անգամ աշխատող գործարան է բացվել, որն աշխատում է արևային էներգիայով։ Գործարանը կարող է շուրջ 2000 տուն ապահովել էլեկտրաէներգիայով։
Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունից հետո Եվրոպայի և Սովետական միության մեծ մասը մնացել էին ռադիոակտիվ նյութերի վտանգի տակ։ Դեռևս 24 հազար տարի էլ անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ վերադառնան իրենց բնականոն կյանքին։ Իհարկե, նման տեղանքը չէր կարող վրիպել տեխնոկրատների ուշադրությունից և համեմատաբար քիչ ճառագայթված գոտում էներգիա արտադրող գործարան են ստեղծել։
Չնայած տեղակայված 3800 արևային պանելներին, միևնույնն է` գործարանը չի կարող նույնքան հզորությամբ աշխատել և նույնքան էներգիա մատակարարել ինչպես ատոմակայանը։
Չեռնոբիլում արևային գործարան բացելու միքտը առաջ էր քաշվել դեռևս 2016 թվականին։ Հետագայում նախատեսվում է ավելացնել պանելների թիվը և գործարանի տարածքը դարձնել 6200 ՀԱ։