Huawei–ը ներկայացրել է իր բյուջետային, բայց մեծ ու հզոր մարտկոցով սմարթֆոնը

Huawei ընկերությունը ներկայացրել է Honor 8C բյուջետային, բայց հզոր սմարթֆոնը։ Այն փոխարինելու է գալիս  Honor 7C–ին։

Huawei Honor 8C–ն ունի 6,26 դյույմանոց HD+ էկրան։ 13+2 մոդուլով երկակի հիմնական տեսախցիկ և 8մպ հզորությամբ դիմային սելֆի տեսախցիկ։ Գաջեթը ստացել է նաև  Qualcomm Snapdragon 632 պրոցեսոր, 4 գբ օպերատիվ հիշողություն և 32 կամ 64 գբ ներկառուցված հիշողություն, որը microSD քարտի միջոցով կարելի է դարձնել 256 գբ։ Այն կթողարկվի կապույտ, ոսկեգույն, մանուշակագույն և սև տարբերակներով։

Սարքը կշռում է ընդամենը 167 գրամ։