Google-ի արհեստական բանականությունը քաղցկեղը ախտորոշում է բժիշկներից ճշգրիտ

Google-ը ներկայացրել է հավելյալ փաստարկներ այն մասին, որ արհեստական բանականությունը կարող է ավելի ճշգրիտ ախտորոշել քաղցկեղը, քան՝ բժիշկները: Արհեստական բանականությունը 99 տոկոս ճշտությամբ կարողանում է ճանաչել կաթանագեղձերում առկա քաղցկեղածին բջիջները: Արհեստական բանականությունը տարբերակում է նաև բարորակ և չարորակ բջիջները:

Նոր տեխնոլոգիան օգնություն է բժիշկներին, քանի որ բացի ճշգրիտ ախտորոշումից նաև մի քանի անգամ կրճատում է ուսումնասիրության համար ծախսվող ժամանակը: