ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնակցել են Թումո Փարիզի բացմանը

Երեկ Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարզիում տեղի է ունեցել ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացում: Բացման արարողությանը ներկա էին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը  ԹՈՒՄՈ Երևանի գործադիր  տնօրեն Մարի Լու Փափազյանը, Սիմոնյան հիմնադրամի ներկայացուցիչներ և այլն:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տպավորություններով.

<<Երեկ մասնակցել եմ Փարիզում Թումո կենտրոնի բացմանը։ Հրաշալի իրադարձություն, որը պետք է շարունակական լինի։ Խոսել եմ Հայաստանում կրթական բազմաթիվ այլ ապրանքանիշերի մասին, որոնք նույնպես կներկայացվեն աշխարհին ու կարտահանվեն։ Կրթության և գիտության նախարարությունն աջակցում է նրանց այս գործում>>։

Թումո Փարիզն արդեն ունի իր ֆեյսբուքյան էջը, որտեղ կարելի է հետևել կենտրոնի գործունեությանը:

Հիշեցնենք, որ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Երևանում բացվել է 2011 թվականին և լիավոին ֆինանսավորվում է Սիմոնյան հիմնադրամի կողմից:

2018 թվականի փետրվարի 19-ին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում պաշտոնապես մեկնարկած ՏՏ համաշխարհային համաժողովում (WCIT) Թումոյին հանձնվել է գլխավոր՝ համաժողովի նախագահ Իվոն Չյուի կողմից տրվող մրցանակը «Թվային դարի խորհուրդը իրագործելու» համար:

https://www.facebook.com/paris.tumo.fr/videos/742298746104373/

Սյուզան Թոսունյան