Գիտնականները Facebook-ի գրառումներից կարող են պարզել դեպրեսիայի պատճառները

Դեպրեսիան ախտորոշելու և դրա պատճառները պարզելու համար ուսումնասիրել են մարդկանց ֆեյսբուքյան գրառումները: Ըստ գիտնականների, դեպրեսիվ օգտատերերն իրենց գրառումներում հաճախ են օգտագործել հուզական բառեր: Հետազոտությունը անցկացրել են Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները մոտ 6853 օգտատիրոջ շրջանում: Նրանցից 114-ի մոտ ախտորոշվել է դեպրեսիա: