Huawei Nova 3i-ը հասանելի կլինի հոկտեմբերի վերջին

Huawei-ը հայտարարել է, որ հոկտեմբերի վերջում նոր Nova 3i միջին դասի սմարթֆոնները հասանելի կլինեն արտասահմանյան շուկայում:

Սմարթֆոնն ունի  FullView 6,3 դյույմանոց էկրան,  Kirin 710 ֆիրմային պրոցեսոր, 4 գբ օպերատիվ և 64 գբ ներկառուցված հիշողություն, որը կարելի է ավելացնել  MicroSD քարտի միջոցով:

Սմարթֆոնն ունի երկակի դիմային տեսախցիկ՝ 24+2 մոդուլով և երկակի հիմնական տեսախցիկ՝ 16+2 մոդուլով: Կա նաև դանդաղեցրած տեսանկարահանման հնարավորություն մինչև 480 կադր մեկ վայրկյանում: