iPhone XR-ն ավելի մասսայական է, քան iPhone 8-ը և iPhone 8 Plus-ը

Վերլուծաբան Մինգ Չի Կուոն հայտարարել է, որ  iPhone XR-ի նախնական պատվերներն առաջին երեք օրում ավելի շատ են եղել , քան  iPhone 8 և  iPhone 8 Plus մոդելներինը  միասին վերցրած:

Չնայած  iPhone XR-ն ավելի մասսայական է, քան գաջեթների 8-րդ սերունդը, այնուամենայնիվ, այն ավելի քիչ է, քան    iPhone XS և iPhone XS Max մոդելներինը:

Ըստ փորձագետի iPhone XR  մոդելն ընտրում են այն օգտատերերը, ում համար կարևոր չեն վերջին գործառույթների առկայությունը գաջեթում, նրանց ուղղակի անհրաժեշտ է  iOS համակարգով աշխատող սմարթֆոն:

Հիշեցնենք, որ մինչև Apple-ի շնորհանդեսը Մինգ Չի Կուոն ճշտությամբ կանխորոշել էր գաջեթների ապագան: