Huawei Mate 20-ի շնորհանդեսը ոչ միայն երկրպագուներին ուրախացրեց նոր սմարթֆոնի ցուցադրմամբ, այլ նաև ևս մեկ անակնկալով՝ խելացի բարձրախոսի տեսքով։ Այսուհետ Huawei-ը պաշտոնապես անցավ խելացի բարձրախոսներ արտարդող ընկերությունների շարք։
Նորույթը ստացել է Huawei AI անվանումը։
Սա Amazon Echo Dot-ի և Apple HomePod-ի դիզայնի համակցությունն է, որը ունի նաև չինական Xiaoyi ձայնային օգնականի հնարավորություն։ Խելացի բարձրախոսն ունի 4 կոճակ՝ զանգի, ձայնի կարգավորման և ձայնը անջատելու համար։
Huawei AI աշխատանքը նման է Google Assistant-ին՝ չինական արտադրանքը կարող է տարբերակել ձայները: Նորույթը վաճառքում հայտնվելու է 60 դոլար արժողությամբ։