Հաքերները օգտատերերի համակարգիչները վարակելու նոր միջոց են գտել: Չարագործները Word տեքստային ֆայլերի մեջ տեսանյութ են ներդնում, որը վարակված կոդեր է իր մեջ պարունակում:
Նման կերպ համակարգիչը վարակելու հավանականությունը գրեթե հավասարվում է 100 տոկոսի, քանի որ տեքստային ֆայլերը հակավիրուսային ծրագրերը ստուգման չեն ենթարկում:
Ընկերության մասնագետները հայտնել են, որ այժմ դեռ հնարավոր չէ շտկել խնդիրը: Նրանք օգտատերերին առաջարկում են առաջիկայում զերծ մնալ հղումներ ունեցող ֆայլեր գործարկելուց: