Ford-ի մեքենաները շնորհիվ գրաֆենի կդառնան ավելի թեթև և անաղմուկ

Ford ընկերությունը ավտոշինարարության մեջ առաջին անգամ կօգտագործի գրաֆեն, որը թույլ կտա կոմերցիոն արտադրության մեքենաները դարձնել ավելի թեթև և անաղմուկ։

Գրաֆենը նանոնյութ է, որը թույլ է տալիս փոփոխել ատոմի հաստությունը։ Գրաֆենը մոտ 200 անգամ գերազանցում է մետաղի ամրությանը։  Նյութ ուսումնասիրությունը Ford-ը դեռ սկսել է 2014-ին։ Սովորաբար մեքենան անաղմուկ դարձնելու համար հարկավոր է սրահում ավելի շատ նյութ օգտագործել, ինչն էլ հանգեցնում է մեքենայի քաշի ավելացմանը։ Գրաֆինի դեպքում ավտոարտադրողը ստացել է հակառակ էֆեկտը։

Ford-ը գրաֆին է ավելացնում սովորական նյութերի մեջ, իսկ նման համակցումը մոտ 17 տոկոսով կրճատում է աղմուկը։ Ford-ը նման մեքենաների արտադրությունը կսկսի այս տարվա վերջին։