Կերակրի սոդան iPhone XS-ի տեսքով

Կերակրի սոդա արտադրող բաշկիրական ընկերությունը հրապարակել է կերակրի սոդայի տուփի նոր դիզայնը, որը նման է  iPhone X-ին։ Դիզայներներները տուփի վրա պատկերել են խնձորային բրենդի  էկրանի հայտնի կտրվածքը։ Սոդայի նոր տուփի շնորհանդեսը տեղի է ունեցել դեռ հոկտեմբերին, սակայն համացանցի օգտատերերը նոր են նկատել այն։  Ըստ նրանց, նոր դիզայնն ամբողջությամբ կրկնօրինակում է  iPhone X-ի և  XS, XS Max և XR մոդելների դիզայնը։

Իսկ իրականում նման դիզայնը նախագծվել է սոդայի տուփն ավելի հեշտ օգտագործելու համար։