2019-ը ճկվող էկրանների տարի․ Google-ը ներկայացրել է իր ճկվող սմարթֆոնի նախատիպը

Samsung-ի կազմակերպած շնորհանդեսին զուգահեռ, Google-ն անցկացրել է իր շնորհանդեսը, որի ընթացքւոմ ներկայարցել է իր նոր   «Foldables» (ճկվող) տեխնոլոգիան։

Ներկայացնելով  Android-ի զարգացման առաջիկա 10 տարվա տեսլական՝  Google-ի փոխտնօրեն Դեյբ Բերկը նշել է, որ ընկերությունը հետևելու է թրենդներին և կներկայացնի ճկվող սմարթֆոնի տեխնոլոգիա։ Ըստ փոխտնօրենի նորույթը, որը ընկերությունը կներկայացնի 2019-ին, լինելու և՛ սմարթֆոն, և՛ պլանշետ։

Սմարթֆոնի առանձնահատկությունը լիենլու է այն, որ անգամ հոլովակ գործարկած ժամանակ հնարավոր է անցնել մեկ դիրքից, մյուսին՝ չդադարեցնելով հոլովակի խաղարկման ընթացքը։