WhstApp-ում հոլովակ վիրուս է հայտնվել․ թիրախում բոլոր օգտատերերն են

WhatsApp-ի օգտատերերի շրջանում հոլովակ է  տարածվում, որը վիրուսակիր է և բավական վտանգավոր։ Նոր վիրուսը հայտնվելով օգտատերերի սմարթֆոնում ջնջում է գաջեթում առկա բոլոր ֆայլերը։

Այս տեղեկությունը տարածել են օգտատերերը, ինչին ի պատասխան Sophos անվտանգության ընկերության  փորձագետները հայտնել են, որ նման բան գոյություն չունի և կոչ են արել օգտատերերին չվախեցնել մյուսներին։