The Walt Disney-ի տնօրեն Ռոբերտ Այերը նոր պլատֆորմ է ներկայացրել, որը ստացել է Disney+ անունը։ Նոր սթրիմինգային ծառայությունը մրցակցելու է Netflix օնլայն կինոթատրոնի հետ։
Disney+ կսկսի իր աշխատանքը 2019 թվականի վերջից։ Սթրիմինգային ծառայությունը սկսվելու է Լոկի սերիալի ցուցադրությունից։
Disney-ում չեն մոռացել նաև մուլտֆիլմերի մասին։ Որպես էքսկլյուզիվ Disney+ կցուցադրի <<Աստղային պատմերազմների>> հաջորդ սեզոնը։ Ի դեպ՝ մասնագետները ընկերության շանսերը բարձր են գնահատում։